fbpx
Աշխարհ

Թուրքիայում տասնյակ քրգործեր են հարուցվել` կապված ՏԻՄ ընտրությունների հետ

Թուրքական դատախազությունը տասնյակ քրեական գործեր է հարուցել՝ կապված Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում ենթադրյալ խախտումների հետ։ Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը մարտի 31-ին քաղաքապետի ընտրություններում պարտությունից հետո փորձում է վերադարձնել քաղաքի վերահսկողությունը։

Նշենք, որ ընտրություններում հաղթել է ընդդիմադիր Ազգային հանրապետական կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն։

Նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը պահանջել է չեղյալ համարել ընտրությունները և Ստամբուլում նոր ընտրություններ նշանակել՝ վստահեցնելով, որ «կազմակերպված հանցավորությունն» է օգնել ամրագրել Իմամօղլուի հաղթանակը։

Այժմ իշխանությունները մտադիր են հարցաքննել ընտրական տեղամասերի ավելի քան 100 աշխատակիցների, որոնք 32 առանձին գործերում դիտարկվում են որպես կասկածյալներ։ Հետաքննությունը կենտրոնացած է Ստամբուլի երեք շրջանների վրա, որոնք քաղաքի ասիական մասում են։

Ստամբուլում քվեարկության մասին վեճերը նյարդայնացնում են առանց այն էլ անկայուն ֆինանսական շուկաները, քանի որ ներդրողներին անհանգստացնում է քաղաքական անկայունությունը։

Բարձրագույն ընտրական խորհուրդը դեռևս ԱԶԿ-ի միջնորդությամբ ընտրությունները չեղյալ համարելու որոշում չի կայացրել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ