fbpx
Իրավական

Թուրքիայում թուրք առևտրականի սպանության մեջ Հայաստանի քաղաքացիներ են կասկածվում

Թուրքիայում տեղի ունեցած սպանության մեջ կասկածվում են Հայաստանի քաղաքացիներ, հայտնում է Ermenihaber-ը:

Նշվում է, որ փետրվարի 16-ին առևտրով զբաղվող 58-ամյա Վեդաթ Յոնգելը Ստամբուլի Քյաղըթհանեի շրջանում գտնվող տանից 10.000 դոլար է վերցրել և հեռացել: Որոշ ժամանակ անց հորից լուր չունենալու պատճառով Վեդաթի որդիները` Սերդար և Սեդաթ Յոնգելները դիմել են ոստիկանություն:

Յոնգել եղբայրները ոստիկանությունում հայտնել են, որ կասկածներ ունեն Հայաստանի քաղաքացի 46-ամյա Ստելա Մ.-ի նկատմամբ: Վերջինս հաճախակի իրենց տուն է այցելել` մաքրություն անելու:

Դեպքի առթիվ հետաքննություն սկսած Ստամբուլի ոստիկանությունը պարզել է, որ Հայաստանի քաղաքացի Ստելան և իր որդի 28-ամյա Վարլամ Մ.-ն , Վեդաթ Յոնգելի անհետանալուց 2 օր անց ինքնաթիռով մեկնել են Կարս, որից հետո Վրաստանի տարածքով անցել Հայաստան:

Փետրվարի 19-ին Վարլամ Մ.-ն Յոնգելների ընտանիքին նամակ է ուղարկել` «հայրդ մեր տանն է, գնա, վերցրու» և նշել Վեդաթի գտնվելու վայրը:

Աղբյուրը գրում է, որ Վարլամի ուղարկած հասցեում ոստիկանական ստորաբաժանումները գտել են Վեդաթ Յոնգելի դին:

Ստամբուլի ոստիկանությունը պատրաստվում է միջազգային հետախուզում հայտարարել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ