fbpx
Աշխարհ

Թուրքիայում տղամարդկանց կողմից 300-ից ավելի կին է սպանվել վերջին 10 ամսում

Թուրքիայում տղամարդկանց կողմից սպանվել է 302 կին 2019-ի հունվարից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում։ Այս մասին հաղորդում է Cumhuriyet-ը։

Սոցիոլոգիական ուսումնասիրությունների İPS հիմնադրամի ուսումնասիրության տվյալներով՝ 2019-ի առաջին 10 ամսում ամուսինների, նախկին ամուսինների կողմից սպանվել է 200 կին, իսկ ընդհանուր տղամարդկանց(եղբայր, հայր, ազգական, հարևան) կողմից սպանված կանանց թիվը 302 է։

Նրանցից 149 կին սպանվել է զենքով, 74-ը՝ դանակահարությամբ, 20-ը՝ խեղդամահ արվելով, 4-ը՝ հրկիզմամբ, 20–ը՝ ծեծի հետևանքով, 1-ը՝ ծծմբաթթվի լուծույթով, իսկ մյուսները տարբեր պատճառներով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ