Ստամբուլից ոչ հեռու 4,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Թուրքիայի կառավարությանը կից գործող արտակարգ իրավիճակների հետևանքների կանխարգելման և հետևանքների վերացման վարչության (AFAD) մամուլի ծառայությունը:
«Բուրսա նահանգում` Հենդեք բնակավայրի մերձակայքում, տեղի է ունեցել 4,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Մամուլի ծառայությունից հայտնում են, որ ստորերկրյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում է 7 կմ խորության վրա:
Տուժածների ու ավերածությունների մասին տեղեկություններ չկան: