fbpx
Աշխարհ

Թուրքիայում վիրուսից պաշտպանվելու համար կեղծված սպիրտ խմելու հետևանքով քսան հոգի է մահացել

Թուրքիայում ոստիկանությունը գործողություններ է սկսել կեղծված սպիրտի հետևանքով 20 զոհերի հետ կապված մեղավորներին հայտնաբերելու ուղղությամբ։

Թուրքական Sozcu–ի փոխանցում է, որ Ստամբուլի ոստիկանության մաքսանենգության դեմ պայքարի բաժնի աշխատակիցները այցելել են ալկոհոլային թունավորմամբ հիվանդանոց տեղափոխվածներին հարցաքննել են և պարզել, որ նրանք բոլորը խմել են 96 տոկոսանոց սպիրտ՝ որպեսզի, իրենց պնդմամբ, կանխարգել են կորոնավիրուսով վարակվելը։  Ոմանք նշել են, որ նաև մարմնին են քսել խմելուց առաջ։

Ոստիկանները պարզել են, որ 34 թունավորվածների մեծ մասը թուրքմեններ են: Դեպքի հետ կապված ձերբակալվել են թուրքմեններին սպիրտ վաճառած տասնմեկ մարդ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ