fbpx
Աշխարհ

Թուրքիայում ընդդիմադիր գործիչներ են ձերբակալվել

Թուրքիայի Վանի նահանգի Իփեքյոլու շրջանի ղեկավարներ, ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) ներկայացուցիչ Ազիմ Յաջանը և Շեհզադե Քուրթը ձերբակալվել են։ Նրանք մեղադրվում են Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) անդամ լինելու և ահաբեկչական խմբավորման օգտին քարոզչություն անելու մեջ։ Այս մասին գրում է Ermeni Haber-ը։

Վանի անվտանգության վարչության կողմից կատարված հայտարարության համաձայն՝ նոյեմբերի 8-ին նշված անձինք բերման են ենթարկվել ահաբեկչության դեմ պայքարի բաժնի աշխատակիցների կողմից։ Կասկածյալների անձնական խուզարկության և բնակության վայրի խուզարկության արդյունքում մի շարք փաստաթղթեր և էլեկտրոնային նյութեր են առգրավվել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ