fbpx
Աշխարհ

Թուրքիայում 7 ահաբեկիչ է վնասազերծվել

Ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում կազմակերպված գործողությունների շնորհիվ հունիսի 25-ին Դիարբեքիրում՝ երկու, Հաքյարիում՝ չորս և Թունջելիում մեկ ահաբեկիչ է վնասազերծվել: Այս մասին հայտնում է Anadolu-ն։

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունից ստացված տվյալների համաձայն՝ Դիարբեքիրի Հանի գավառում նահանգային ժանդարմերիայի ջոկատների կողմից այսօր կազմակերպված գործողությունների արդյունքում 2 ահաբեկիչ է վնասազերծվել, իսկ Հաքյարիի Շեմդինլի գավառում՝ 4 ահաբեկիչ: Բացի դրանից՝ Թունջելիում դեռևս հունիսի 22-ից նահանգային ժանդարմերիայի կողմից իրականացվող գործողությունների արդյունքում 1 ահաբեկիչ է վնասազերծվել:

Նախարարությունից ստացված հայտարարության մեջ նաև նշվում էր, որ ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում իրականացվող գործողությունները շարունակական բնույթ են ունենալու:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ