Թուրքիայում զբոսաշրջիկներին տարհանում են՝ Մարմարա կղզում բռնկված անտառային հրդեհների պատճառով:
Ինչպես հաղորդվում է Известия-ն, լողափերը ծխապատ են, կրակն արդեն մոտեցել է առափնյա սրճարաններին, հյուրանոցներին և զբոսանավերին:
Հուլիսի 12-ին թուրքական հանգստավայրերը, որոնք տեղակայված են Էգեյան ծովի ափին, ինչպես նաև Ֆեթհիեն ու Դալամանը, ծխով էին պատվել հարավարևմտյան Մուղլա արվարձանում բռնկված անտառային հրդեհների պատճառով: Այրվել էր շուրջ 350 հա տարածք: Հրդեհի օջախը Ֆեթհիե հանգստավայրից 60 կմ հեռավորության վրա էր, որտեղից տարհանվել էին ավելի քան 30 տների բնակիչներ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում էին 520 հրշեջներ, 105 ավտոցիստեռն, 18 բուլդոզեր և 15 ուղղաթիռ: