fbpx
Աշխարհ

Թուրքմենստանում անցկացվում է Կասպյան առաջին տնտեսական համաժողովը

Կասպյան առաջին տնտեսական համաժողովն անցկացվում է Թուրքմենստանի Ավազա զբոսաշրջային գոտում: Դրան մասնակցում են Ռուսաստանի, Իրանի, Ղազախստանի, Ադրբեջանի և Թուրքմենստանի ներկայացուցիչները:

Կասպից ծովի հնգյակի էկոնոմիկայի նախարարները պայմանավորվել են ամրապնդել տարածաշրջանում տնտեսական համագործակցությունը, մի քանի անգամ մեծացնել իրենց երկրների միջև ապրանքաշրջանառությունը:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ բացի տնտեսական և բնապահպանական հարցերի քննարկումից՝ մերձկասպյան երկրները պետք է նաև քայլեր ձեռնարկեն տարածաշրջանում ահաբեկչության, թմրանյութերի ապօրինի շրջանառության և կազմակերպված հանցավորության դեմ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ