fbpx
Աշխարհ
12:00 06/11/2019

Տուսկը չի միանում Լեհաստանի նախագահական մրցավազքին

Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտնել է, որ չի առաջադրվելու Լեհաստանի նախագահի պաշտոնում առաջիկա ընտրություններում, որոնք պետք է անցկացվեն հաջորդ տարվա գարնանը:

«Խորը խորհրդածություններից հետո ես որոշում ընդունեցի չառաջադրվել առաջիկա նախագահական ընտրություններում»,-Տուսկի խոսքը մեջբերել է Լեհական հեռուստատեսությունը:

Եվրախորհրդի նախագահի խոսքով՝ ընդդիմությունը կարող է շահել նախագահական ընտրությունները, բայց դրա համար «հարկավոր է այնպիսի մի թեկնածու, որը դժվարին, ժողովրդականություն չվայելող որոշումների բեռ չի կրում։

«Իսկ ես նման բեռի տակ եմ այն ժամանակվանից, երբ վարչապետ էի»,-ասել է Տուսկը՝ խոստանալով, որ ընտրություններում աջակցելու է ընդդիմությանը:

Ավելի վաղ Տուսկին համարում էին ընդդիմությունից Լեհաստանի նախագահի պաշտոնի առավել հավանական թեկնածուներից մեկը: Իր հերթին, Լեհաստանի «Իրավունք և արդարություն» կառավարող կուսակցությունը մտադիր է նախագահական նոր ժամկետի համար թեկնածու առաջադրել պետության ներկայիս ղեկավար Անջեյ Դուդային։

Տուսկը 14 տարի առաջ իր թեկնածությունն առաջադրել էր Լեհաստանի նախագահի պաշտոնի համար, բայց պարտվել էր Լեխ Վալենսային՝ ստանալով ձայների 45,96 տոկոսը: 2007-2017 թվականներին նա զբաղեցրել է հանրապետության վարչապետի պաշտոնը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ