fbpx
Սպորտ

Տուխելը զայրացած չէ Նեյմարին սուլած երկրպագուների վրա

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը անդրդարձել է ակումբի երկրպագուների պահվածքին, ովքեր սուլել են հարձակվող Նեյմարին, ինչպես նաև վիրավորական պաստառ են պարզել նրա հասցեին: Նա նշել է, որ զայրացած չէ նրանց վրա: Այս մասին հայտնում է Goal-ը:

«Նեյմարի համար հեշտ չի եղել, քանի որ զգայում տղան է, բայց կարողացավ հաղթահարել ամեն ինչ: Կյանք է, տրանսֆերային պատուհանի ընթացքում երկրպագուների համար ևս հեշտ չի եղել:

Ահա, թե ինչու պետք է ընդունենք նրանց պահվածքը: Չեմ ցանկանում քննադատել նրանց:

Հեշտ չէր: Նեյմարը կարող էր ավելի լավ խաղալ: Նրան մի քանի խաղ է անհրաժեշտ, որպեսզի գտնի ճիշտ ռիթմն ու խաղային տոնուս ձեռք բերի»,- ասել է Տուխելը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ