fbpx
Աշխարհ

Թույլ չեմ տա կասկածի տակ դնել պետության ղեկավարի վերաբերմունքը ոստիկանության նկատմամբ․ Զուրաբիշվիլի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մեկնաբանել է հասարակության վերաբերմունքը 22-ամյա ոստիկանի սպանության մեջ մեղադրվող անձին համաներում շնորհելու իր քայլը:

Նախագահի այսօրվա հայտարարության մեջ ասվում է, որ օգոստոսի 28-ի համաներման իր որոշումն ընդունվել է լիովին անկեղծ ու իր պատասխանատվության ներքո, սակայն այն մեծ հուզմունք է առաջացրել հանրության շրջանում:

«Նրանք, ովքեր ընդունել են համաներման իմ որոշումը որպես վիրավորանք ոստիկանությանը, ես խոստանում եմ, որ թույլ չեմ տա կասկածի տակ դնել պետության ղեկավարի վերաբերմունքը ոստիկանության նկատմամբ»,- ասվում է Զուրաբիշվիլիի տարածած հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Վրաստանի նախագահը Մարիամոբա տոնի կապակցությամբ համաներում էր շնորհել 34 կալանավորի, այդ թվում՝ ոստիկանության սպանության մեջ դատապարտյալին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ