ՏՏ
21:00 10/01/2020

Twitter-ը փորձում է մարդկանց օգնել ավելի ապահով զգալ զրույցների ժամանակ

Twitter Inc. միկրոբլոգների ծառայությունը այս տարվա սկզբին նոր գործառույթներ է թեստավորելու է, որոնք օգտատերերին թույլ կտան վերահսկել՝ ով է իրենց թվիթներին պատասխանում։ Այս մասին նշված է ընկերության հաղորդագրության մեջ:

«Մենք ցանկանում ենք մարդկանց օգնել, որ իրենց ապահով զգան, երբ մասնակցում են որևէ զրույցի՝ նրանց տրամադրելով իրենց սկսած զրույցների ավելի մեծ վերահսկողություն: 2020 թվականի սկզբին մենք կփորձարկենք տարբերակներ, թե ով կարող է թվիթներին պատասխանել»,-նշված է ընկերության Twitter-յան էջում:

Twitter-ը նոյեմբերին հայտարարել էր, որ անվտանգության և շփման հարմարավետության նպատակներով օգտատերերին թույլ կտա ծածկել իրենց հրպարակումներին պատասխանները:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ