fbpx
Քաղաքականություն

Twitter-ը որոշել է արգելել քաղաքական գովազդը ողջ աշխարհում

Twitter-ը մտադիր է արգելել քաղաքական գովազդը նոյեմբերի 22-ից սկսած: Այս մասին, ինչպես գրում է The Verge-ը, հայտարարել է ընկերության տնօրեն Ջեկ Դորսին:

Նա նշել է, որ այս մասին լրացուցիչ տեղեկատվություն հասանելի կլինի նոյեմբերի 15-ին: Հայտնի է, որ ընտրողների գրանցումը խրախուսող գովազդը նախկինի պես թույլ կտրվի: Կլինեն նաև այլ բացառություններ:  Ընկերությունն այն կարծիքին է, որ քաղաքական ուղերձը պետք է վաստակել, ոչ թե գնել:

«Ինտերնետում քաղաքական գովազդը քաղաքացիական դիսկուրսի առջև բոլորովին նոր խնդիրներ է դնում՝ տեղեկատվությունների փոխանակման օպտիմալացում և մեխանիկական ուսուցման հիման վրա միկրո-թարգեթացում, չճշտված, մոլորության մեջ գցող տեղեկատվություն և դիպֆեյքեր։ Եվ այս ամենը՝ աճող արագությամբ, նրբագեղությամբ և հսկայական թափով։ Այս խնդիրները կազդեն բոլոր ինտերնետ-կոմունիկացիաների, այլ ոչ միայն քաղաքական գովազդի վրա։ Ամենալավն այն է, որ մեր ջանքերը կենտրոնացնենք արմատական խնդիրների վրա, առանց փող բերող լրացուցիչ ծանրաբեռնվածության և բարդության»,- ասել է Դորսին։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ