fbpx
ՏՏ
06:00 17/07/2019

Twitter-ը օգտատերերին ստիպողաբար կտեղափոխի կայքի նոր դիզայն

Twitter սոցիալական ցանցը օգտատերերին ստիպողաբար կտեղափոխի կայքի նոր դիզայն: Այս մասին հաղորդում է Mashable-ը:

Թարմացումն աստիճանաբար տարածվում է աշխարհի բոլոր տարածաշրջաններում, իսկ առաջիկա օրերին սոցիալական ցանցի բոլոր օգտատերերը կտեղափոխվեն նոր ինտերֆեյս՝ առանց հին դիզայնին վերադառնալու հնարավորության:

Twitter-ը նոր դիզայնը սկսել է փորձարկել դեռևս 2018 թ.-ի սեպտեմբերին, իսկ 2019 թ.-ի հունվարին նոր ինտերֆեյսը հասանելի է դարձել սահմանափակ թվով օգտատերերի համար: Միևնույն ժամանակ պահպանվել էր նոր և հին տարբերակների միջև անցում կատարելու հնարավորությունը:

Ընկերությունը նշում է, որ նոր դիզայնով կայքի տեսքը և ընկալումը գործնականում գրեթե նույն է, ինչ բջջային հավելվածինը, որը պետք է միայն դրական արձագանքի արժանանա: Բացի դրանից՝ ծրագրավորողները ինտերֆեյսում մի քանի տեսողական և ֆունկցիոնալ փոփոխություններ են կատարել, որպեսզի օգտատերերը կարողանան ավելի արդյունավետ ժամանակ անցկացնել սոցցանցում:

Թերևս ամենամեծ տեսողական փոփոխությունը էկրանի ձախ կողմում գտնվող որոնման տողն է, որի տեղում այժմ տեղակայված են էջանիշերը, օգտվողի պրոֆիլը և նոր «Հետաքրքիր» ներդիրը՝ առաջարկություններով և անհատականացված միտումներով: Անձնական հաղորդագրությունների բաժինը նույնպես առանձին ներդիր է ստացել: Եվս մեկ փոփոխություն է ժամանակագրական և ալգորիթմային ժապավենների միջև անցման կոճակը:

Բացի այդ, ծրագրավորողները ավելացրել են են նաև մի քանի հաշիվների միջև, առանց դրանցից դուրս գալու, արագ անցում կատարելու հնարավորությունը: Նաև ինտերֆեյսի անհատականացման ավելի շատ հնարավորություններ են հայտնվել՝ նոր թեմաներ, տառատեսակներ և գիշերային ռեժիմի երկու տարբերակներ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ