fbpx
Առողջապահություն

Տղամարդը չի հրաժարվել իր սիրելի ուտելիքից եւ նիհարել է 56 կիլոգրամով

Ամերիկյան Արկանզաս նահանգի Ջոնսբորո քաղաքի բնակիչը երկուսուկես տարում նիհարել է 56 կիլոգրամով՝ աշխատելով վատ սովորությունների վրա և չհրաժարվելով իր սիրելի ուտելիքից։ Այս մասին հայտնում է New York Post-ը։

38-ամյա Քրիս Թերելը պատմել է, որ ինքը միշտ ավելի գեր է եղել, քան իր հասակակիցները, իսկ 15 ​​տարեկանում կշռել է 90 կիլոգրամ։ Ամերիկացին բազմիցս փորձել է նիհարել տարբեր դիետաների միջոցով ու նույնիսկ նիհարել, սակայն ամեն ինչ ավարտվել է անհաջողություններով, որից հետո նա ավելի շատ կիլոգրամ է հավաքել, քան նախկինում նիհարել է։2019 թվականին Թերելը որոշել է լրջորեն վերաբերվել իր առողջությանը, այն ժամանակ նրա քաշը կազմում էր 131 կիլոգրամ։ Տղամարդը հասկացել է, որ կորցրած քաշն ամեն անգամ վերադառնում է, քանի որ որոշ ժամանակ սահմանափակվել է, իսկ հետո վերադարձել է անառողջ ապրելակերպի։ Այնուհետև նա սկսեց աշխատել վատ սովորությունների վերացման վրա. նա դադարեց շատ ժամանակ ծախսել համակարգչային խաղերի վրա և հեռուստացույց դիտել, և հրաժարվեց շատ անառողջ սնունդ օգտագործել: Թերելը որոշեց թողնել իր չսիրած աշխատանքը և բաժանվել մի աղջկա հետ, ում հարաբերությունները վաղուց արդեն անցել էին:

Ամերիկացին ամբողջությամբ չի հրաժարվել իր սիրելի ուտելիքներից, այլ ուտում էր դրանք սահմանափակ քանակությամբ եւ միայն այն ժամանակ, երբ իսկապես քաղցած էր զգում։ Առաջին վեց ամսում նա նիհարել է 30 կիլոգրամով, իսկ արդյունքում երկուսուկես տարում նրան հաջողվել է նիհարել 56 կիլոգրամով։

Բացի սնունդը վերահսկելուց, Թերելը լողում էր և օրագիր էր պահում իր առաջընթացի մասին: Նա առողջ ապրելակերպի հիշեցումներ է հրապարակել տանը:

Թերելին հաջողվել է մեկուկես տարի պահպանել առողջ քաշը։ Նա հպարտանում է իր մարզավիճակով և աշխատում է որպես քաշ կորցնելու մարզիչ՝ օգնելով ուրիշներին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ