fbpx
Քաղաքականություն

Տխուր է, որ մեր ժողովուրդն ու նրա ապագան որոշողները այդպես էլ դուրս չեն գալիս հետսովետական տարածքից․ Նազենի Ղարիբյան

ՀՀ մշակույթի նախկին նախարար Նազենի Ղարիբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երբ պետական կամ հասարակական տարբեր ատյանների տարբեր ներկայացուցիչներ ինչ-որ նոր օրենքներ կամ կարգավորումներ մշակելիս խոսում են միջազգային փորձն ուսումնասիրած լինելու մասին, գրեթե առանց բացառության նշում են Ռուսաստանը, Վրաստանը, հաճախ՝ Ուկրաինան, դե իսկ եթե հանկարծ նշում են Բալթյան հանրապետությունները, ապա դա արդեն անդրծով է իրենց համար։

Շատ վատ է, շատ տխուր է, որ մեր ժողովուրդն ու նրա ապագան որոշողները այդպես էլ չեն կարողանում դուրս գալ հետսովետական տարածքից և զարգացման ու առաջընթացի առումով մնում են հետին տեղում։ Չեն հասկանում կամ չեն ուզում հասկանալ, որ 2018֊ի հեղափոխությունից հետո Հայաստանը պոկվել է և առաջ է անցել այդ բոլոր երկրներից ու հիմա նրանք է, որ պետք է մեզ հետևեին, բայց ավաղ….. գավառական գիտակցության հեղափոխությունը դեռ շաաաաատ հեռու է…… շատ ավաղ…. դե իսկ սեփական ուժերին վստահելով՝ ինչ որ նոր բան առաջարկել, որ մեզանից կարտահանվի այլ երկրներ՝ արդեն ֆանտաստիկայի ոլորտից է…

Դրա համար էի ասում, որ Հայաստանը, մասնավորապես՝ մշակույթի ոլորտը, միևնույն է հասնելու է այնտեղ, որտեղ իմ մշակած ռազմավարությունն էր տանում, բայց եթե ես փորձում էի դրան հասնել մի տարում ու առաջ ընկնել, Հայաստանը կհասնի մի տաս տարում, ու էլի գնացքի պոչին, բոլորից հետո, ուղղակի վերցնելով ու թարգմանելով…

https://www.facebook.com/nazenie.garibian/posts/2671369479564224

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ