fbpx
Հասարակություն

Թյուր կարծիք կա, թե արևմտյան տիպի ժողովրդավարություններում ամեն բան ռոբոտացված է․ Քամալյան

Գագիկ Քամալյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Մեր նման հասարակություններում մի այսպիսի թյուր կածիք կա ձևավորված, որ արևմտյան տիպի ժողովրդավարություններում ամեն բան ռոբոտացված է, և նրանց բանակներում չկա ռազմական ոգի ու սեփական երկիրը պաշտպանելու ոգեղեն պահանջ: Այս տեսակետը հատկապես դոմինանտ է ԱՄՆ-ի մասով, ինչը բացարձակապես մոլորություն է և աշխարհը չճանաչելու ցցուն օրինակ:

Հասկանալի է, որ լինելով ռուսական մետրոպոլիայի մաս՝ մենք աշխարհին նայել ու նայում ենք հենց այդ դիտանկյունից, իսկ իրականում ազգային պետություննրի գաղափարն ու դրանից բխող կոնսերվատիզմը իր ողջ էությամբ եփվել ու եփվում է արևմտյան կապիտալիզմի ներքո, որովհետև անհատի սեփականության պաշտպանության ու ազատության գաղափարն է կենսունակ դարձնում իրական ազգային կոչվածը:

Այնպես որ, եթե ձեզ թվում է, որ ամերիկացի զինվորը մինչև արյան վերջին կաթիլը պատրաստ չէ կռվել հանուն ԱՄՆ-ի, ուրեմն դուք այդպես էլ չեք հասկացել, թե ինչի համար է ԱՄՆ-ն դարձել աշխարհի թիվ մեկ պետությունը»:

https://www.facebook.com/gagik.qamalyan/posts/2731401640287557

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ