fbpx
Աշխարհ

Uber-ը կփոխհատուցի նոր կորոնավիրուսով վարակված վարորդներին

Ամերիկյան Uber-ը հայտարարել է, որ կփոխհատուցի ընկերության հետ համագործակցող այն վարորդներին և առաքիչներին, որոնք վարակվել են նոր տեսակի կորոնավիրուսով կամ էլ գտնվում են կարանտինում։

«Մենք աջակցում ենք վարորդներին և առաքիչներին, որոնք գտնվում են կարանտոինում կամ էլ, որոնց մոտ ախտորոշվել է COVID-19: Վարորդներն ու առաքիչները, որոնք կհայտնվեն այդ իրավիճակներում, փոխհատուցում կստանան՝ մինչև 14 օր ժամկետով:

Այս գործընթացն արդեն սկսվել է մի շարք շուկաներում և շուտով կիրառելի կլինի ամբողջ աշխարհում», – Uber-ի ավագ փոխնախագահ Էնդրյու Մակդոնալդի խոսքերը փոխանցում է CNN-ը։

Սակայն Uber-ում չեն մանրամասնել, թե փոխհատուցվող գումարն ինչ չափի է լինելու։

Կորոնավիրուսի տարածման վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ