fbpx
Տնտեսություն

UCOM- ում մոտ 1000 հոգի պատրաստ են աշխատանքից ազատման դիմումներ ներկայացնել

Երեկվա մամուլում տարածված հաղորդագրությունից հետո պարզ դարձավ, որ UCOM կազմակերպությունում շահերի բախումն այնքան է հասունացել, որ կազմակերպության կառավարող թիմը դիմումներ է ներկայացրել աշխատանքից ազատման համար։

Հիշեցնենք, որ որոշան պատճառ են դարձել, այն որ Ucom-ի տնօրենի պաշտոնին են ուզում նշանակել Անդրեյ Պյատախինին, որն այս պահին ղեկավարում է Beeline ընկերությունը:

– Ucom-ի 50 աշխատակիցներ հեռացման դիմում են ներկայացրել տարաձայնությունների պատճառով

Սոց. ցանցերում Ucom-ի բազմաթիվ աշխատակիցներ բողոքի արշավ են իրականացնում և հայտնում են, որ աշխատանքից ազատվելու դիմում են ներկայացնելու նաև իրենք։ Նրանց թիվը հասնում է 1000-ի։ Եկեք խոստովանենք, որ սա աննախադեպ իրավիճակ է, և նման զարգացումների պարագայում ծանր հետևանքների առաջ կկանգնեցնի թե ընկերությանը, թե ոլորտին։

Բողոքի ալիքի այսպիսի ընթացքը կարող է նմանվել «Էլեկտրիկ Երևան» շարժմանը։ Սա նաև հետաքրքիր կլինի, կոլեկտիվիզմի և քաղաքացիական դրսևորման առումով։ Նաև նկատվում է քաղաքացիների ցասումն այս առնչությամբ։

Տեղեկացնենք, որ այս կազմակերպությունում բաժնեմասեր ունեն Եսայան եղբայրները, ովքեր որ երեկ դիմում են գրել՝ աշխատանքից ազատվելու, Տաշիր գրուպի Կարապետյանները, նախկին ՊԵԿ նախագահի ընտանիքը, ինչպես նաև խոսվում է Միքայել Մինասյանի ունեցած փայաբաժնի մասին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ