Ըստ մամուլում տարածված տեղեկությունների Ucom ընկերության առանցքային դերակատարում ունեցող 50 աշխատակիցները աշխատանքից ազատման դիմում են ներկայացրել։ Կազմակերպության կառավարման անձնակազմը և տեխնիկական սպասարկման գլխավոր աշխատակիցները՝ տնօրենների գլխավորությամբ որոշել են հեռանալ Ucom-ից։
Որոշան պատճառ են դարձել տարաձայնությունները։ Սեփականատերերն ուզում են Ucom-ի տնօրենի պաշտոնին նշանակել Անդրեյ Պյատախինին, որն այս պահին ղեկավարում է Beeline ընկերությունը:
Հիշեցնենք, որ Հայաստանում ֆիքսված և շարժական կապի ծառայություններ մատուցող հայկական Ucom ընկերությունն ավելի վաղ հաստատել էր կապի և ինտերնետ ծառայություններ մատուցող համաշխարհային առաջատար VEON Ltd. ընկերության հայաստանյան բիզնեսը՝ Beeline – ը գնելու շուրջ քննարկումների փաստը:
ՀԾԿՀ-ն ու ՏՄՊՊՀ-ն, ըստ ներկայացված հայտի, դեռ պետք է հաշվետվություն ներկայացնեն այս գործով։
