fbpx
Հասարակություն

Ucom-ի ղեկավարությունը աշխատակիցներին ստիպու՞մ է ընտրել «Պատիվ ունեմ»-ին․ Ucom-ը հերքում է տարածել

Վերջին օրերին տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ Հայաստանի պետական և մասնավոր կառույցներում ղեկավարները պահանջներ են դնում աշխատակիցների առջև՝ ընտրել այս կամ այն կուսակցությանը։ Համաձայն շրջանառվող տեղեկությունների, «Յուքոմ»-ում ուղղակիորեն սպառնում են աշխատակիցներին աշխատանքից հեռացմամբ։ Ասում են, որ «Յուքոմ»-ի ղեկավարությունն աշխատակիցներից պահանջում է ընտրել Սերժ Սարգսյանին և նրա ղեկավարած «Պատիվ ունեմ» դաշինքը։

Ucom ընկերությունը հաղորդագրություն է տարածել՝ հերքելով մամուլում տարածվող լուրերը, թե ընկերության աշխատակիցներին ստիպում են ընտրել քաղաքական այս կամ այն ուժին:

«Մամուլում՝ առանց աղբյուրի և հեղինակի մատնանշման տեղ գտած տեղեկատվությունն առ այն, թե Ucom ընկերության աշխատակիցներին իբր ստիպում են ընտրել քաղաքական այս կամ այն ուժին, հերյուրանք է ու չի համապատասխանում իրականությանը։ Ucom ընկերության աշխատակիցները Ընկերության հիմնադրման առաջին իսկ օրվանից աշխատում են այնպիսի աշխատանքային միջավայրում, որտեղ բացառված է դավանանքի, քաղաքական հայացքների կամ հասարակական կազմակերպությունների անդամակցության հետ կապված որևէ խտրականություն։

Ընկերություն ընդունվելիս աշխատակցի առջև դրվող միակ պայմանը արհեստավարժությունն է և Ընկերության արժեքներին հավատարիմ լինելը։

Հորդորում ենք մեր լրագրող գործընկերներին բիզնեսը զերծ պահել քաղաքական և հարակից նախընտրական թեմաներում մատնանշելուց։ Ucom-ն ապաքաղաքական ու հանրության համար շատ կարևոր դեր ունեցող արհեստավարժ կառույց է և մնալու է այդպիսին ի հեճուկս մտացածին շշուկների»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ