fbpx
Սպորտ
15:18 16/05/2019

ՈւԵՖԱ-ն եզրափակչի համար ընտրել է տրանսպորտային սահմանափակումներ ունեցող երկիր. Արսենալ

«Արսենալում» գոհ չեն, որ Եվրոպա լիգայի եզրափակիչը պետք է  կայանա Բաքվում:

««Արսենալում» բոլորս ուրախ ենք, որ դուրս ենք եկել Եվրոպա լիգայի եզրափակիչ, և անհամբերությամբ ենք սպասում մայիսի 29-ին «Չելսիի» հետ կայանալիք խաղին:

Այդուհանդերձ, մենք չափազանց հիասթափված ենք, որ տրանսպորտային սահմանափակումների պատճառով ՈւԵՖԱ-ն «Արսենալին» առավելագույնը 6 հազար տոմս կտա ավելի քան 60 հազար մարդ տեղավորող մարզադաշտում:

Ժամանակը ցույց կտա` արդյոք կկարողանա՞ն այդ 6 հազար երկրպագուները ներկա գտնվել խաղին` հաշվի առնելով այն փաստը, թե որքան դժվար կլինի այդ ուղևորությունը:

Մեր 45 հազար երկրպագու աբոնեմենտ ունի, և այդքան մեծ թվով երկրպագուների` խաղին ներկա չլինելը միայն այն պատճառով, որ ՈւԵՖԱ-ն եզրափակչի անցկացման համար ընտրել է տրանսպորտային սահմանափակումներ ունեցող այդպիսի երկիր, պարզապես ճիշտ չէ: Իրականությունն այն է, որ այն թիմը, որը կհասնի եզրափակիչ, չի կարողանա բավարարել երկրպագուների պահանջները:

Մենք բազմաթիվ դժգոհություններ ենք ստացել մեր երկրպագուներից ու կիսում ենք նրանց կարծիքը:

Մեր երկրպագուների անունից` կցանկանայինք հասկանալ, թե ինչ չափորոշիչներով են որոշվում եզրափակիչների անցկացման վայրերը,քանի որ սա անթույլատրելի է և չպետք է կրկնվի:Ուրախ կլինենք մասնակցել այս թեմայով ցանկացած քննարկման, որպեսզի խուսափենք նման իրավիճակների կրկնությունից»,- ասվում է ակումբի տարածած  հաղորդագրության մեջ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ