fbpx
Սպորտ
16:25 15/10/2019

ՈՒԵՖԱ-ն արձագանքել է ՉԼ-ի եզրափակիչը Ստամբուլից տեղափոխելու կոչերին

ՈՒԵՖԱ-ի փոխնախագահ Միշել Ուվան հայտնել է, որ կազմակերպությունը կքննարկի 2019/20 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի եզրափակչի անցկացման վայրը տեղափոխելու կոչերը։ Հիշեցնենք, որ այն պետք է տեղի ունենա Թուրքիայի Ստամբուլ քաղաքում:

Բազում փորձագետներ ու երկրպագուներ ՈՒԵՖԱ-ին կոչ են անում զրկել Ստամբուլը եզրափակիչ խաղի անցկացման իրավունքից Սիրիայում քրդերի դեմ ռազմական գործողություն սկսելու պատճառով։ Բացի այդ, դժգոհություն է առաջացնում նաև Թուրքիայի հավաքականի գոլերի տոնումը. ազգային թիմի ֆուտբոլիստներն արդեն երկու անգամ օգտագործել են ռազմական ողջույնը։

«Մենք կաշխատենք մեր իրավասության ներքո՝ հարգելով սպորտի ինքնավարությունն ու անկախությունը։ Բայց, իհարկե, մենք չենք կարող փոխարինել ՄԱԿ-ին, Եվրամիությանը կամ ԱՄՆ-ին, դիվանագետներին և քաղաքական գործիչներին:

ՈՒԵՖԱ-ի որոշումները կընդունվեն կազմակերպության ղեկավարության և նախագահի հետ խորհրդակցություններից հետո», – Ուվայի խոսքերն է փոխանցում Tuttomercatoweb-ը:

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ