fbpx
Սպորտ

ՈՒԵՖԱ-ն «Արսենալի» ֆուտբոլիստներին արգելել է ակցիա իրականացնել՝ ի աջակցություն Մխիթարյանի

Բրիտանական The Daily Mail-ի հաղորդմամբ՝ ՈՒԵՖԱ-ն «Արսենալի» ֆուտբոլիստներին արգելել է ակցիա իրականացնել՝ ի աջակցություն թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի։ Ակցիայի շրջանակներում ակումբի ֆուտբոլիստները ցանկացել են Մխիթարյանի անունով շապիկներ կրել նախավարժանքի ժամանակ:

Սակայն եվրոպական ֆուտբոլը ղեկավարող կառույցն արգելել է, որ նման ակցիա լինի:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՈՒԵՖԱ-ն ակումբի երկրպագուներին էր արգելել ակցիա իրականցնել՝ ի աջակցություն հայ ֆուտբոլիստի:

Եվրոպա լիգայի այս մրցաշրջանի եզրափակիչը կկայանա մայիսի 29-ին Բաքվում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ