fbpx
Աշխարհ

Ուգանդայում բանտից փախել են միանգամից 219 բանտարկյալներ

Ուգանդայի Մորոտո քաղաքի բանտից փախուստի են դիմել 219 բանտարկյալներ։

Այս մասին հայտնում է Nation թերթը։

Նշվում է, որ մի խումբ կալանավորներ հարձակվել են պահակխմբի վրա, խլել 15 հրացան ու փախուստի դիմել։ Նրանց հետևել են նաև այլ բանտարկյալներ։

Ըստ աղբյուրի՝ փախուստի դիմածներն այս պահին գտնվում են ջունգլիներում։ Արդեն իսկ բռնվել են փախած 3 բանտարկյալներ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ