fbpx
Քաղաքականություն

Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Զելենսկուն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին՝ երկրի Անկախության օրվա առթիվ, հայտնում են ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։

Ուղերձում ասված է.

«Հարգելի պարոն Զելենսկի,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ուկրաինայի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:

Վստահ եմ՝ համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի հարստացնել հայ-ուկրաինական երկկողմ հարաբերությունների օրակարգը և նոր թափ հաղորդել բարեկամական հարաբերություններին՝ հիմնված փոխադարձ հարգանքի և վստահության սկզբունքների վրա:

Մաղթում եմ Ձեզ, հարգելի պարոն Զելենսկի, քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Ուկրաինայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ