Հուլիսի 22-ին Արցախի Հանրապետությունում կատարվել է 33 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային դեպք չի գրանցվել։
Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։
Նշվում է, որ կորոնավիրուսով այս պահին ստացիոնար բուժում է ստանում 10 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
Ըստ Արցախի ԱՆ-ի՝ 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 10000 քաղաքացու հետազոտություն, որից 952-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Նշվում է նաև, որ Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2935 դեպք: Կատարվել է 27 952 թեստավորում: