fbpx
Աշխարհ

Չինաստանը պլանավորում է Ուհանում բոլորին թեստավորել

Չինաստանը իրականացնում է բնակիչների թեստավորման հավակնոտ պլանը Ուհան քաղաքում, քաղաքում, որտեղ սկսվեց Covid-19 համաճարակը:

Իշխանությունները նշել էին, որ բնակիչները կթեստավորվեն 10-օրյա ժամկետում ՝ սկսած մայիսի 14-ից:

 Եկեք դիտարկենք, թե ինչ հաջողություններ է ունեցել պլանը, և որ փուլում է գտնվում:

Ո՞րն էր նպատակը:

ՈՒհանն ունի մոտ 11 միլիոն բնակչություն:

Վեց տարեկանից ցածր երեխաները, արդեն իսկ թեստավորվել են:

Ովքեր, որ արդեն զանգվածային թեստավորումից յոթ օր առաջ թեստավորվել են, նրանք այլևս չեն թեստավորվի, այլ կթեստավորվեն նրանց հետ շփում ունեցողները։ Ընդհանուր թեստավորվողների թիվը կարող է հետագայում կրճատվել՝ հաշվի առնելով, որ որոշ բնակիչներ, ովքեր հունվարին լքել էին Ուհանը, հնարավոր է, որ չեն վերադարձել սահմնափակումների պատճառով։

Իշխանությունները նշել էին, որ թեստավորումները կսկսեն առավել ռիսկային համարվող մարդկանցից, ինչպիսիք են ավելի խիտ բնակեցված տարածքներում ապրողները, ինչպես նաև այնպիսի ոլորտի աշխատողներ, ինչպիսին է առողջապահությունը:

Դրանից հետո պետք է հաշվի առնել այն ժամկետները, որոնք  որոշ չափով փոխվել են նախնական հայտարարությունից հետո:

Ավելի ուշ Ուհանում իշխանությունները առաջարկել են, որ քաղաքի տարբեր թաղամասեր սկսեն թեստավորվել տարբեր ժամանակահատվածներում:

«Յուրաքանչյուր շրջան ավարտում է իր թեստավորումը դրանք սկսելու պահից 10 օրվա ընթացքում», – հայտարարել է Ուհանի հիվանդությունների վերահսկման կենտրոնը, որն արդյունավետորեն երկարացրեց թեստավորման ժամկետները:

Այն շարունակում է մնալ շատ հավակնոտ ծրագիր։ Բայց մենք չգիտենք, թե որքան մոտ են իրենց նպատակին հասնելու համար:

Որքա՞ն մարդ է թեստավորվել

Նշված բոլոր տվյալները վերցված են Ուհան քաղաքի տեղական առողջապահական մարմիններից:

Մինչ այս վերջին զանգվածային արշավին անրադառնալը, ներկայացնենք մի քանի փաստ։

Ըստ պաշտոնական Hubei Daily թերթի, քաղաքում գործում է շուրջ 60 թեստավորման կենտրոններ, որոնց առավելագույն ցուցանիշը՝ օրեկան 100000 թեստավորոմ:

Այս փաստը  անհնարին կդարձնի 10 օրվա ընթացքում բոլորին թեստավորել: Այսպիսով, փորձարկման կարողությունը պետք է զգալիորեն խթանվեր մարտահրավերը բավարարելու համար:

Թեստավորման մասշտաբի ձևերից մեկը` խմբաքանակի փորձարկման մեթոդի օգտագործումն է, ինչն էլ, ըստ չինական պետական լրատվամիջոցների, օգտագործվել է Ուհան քաղաքում:

Այս մեթոդը  խմբավորում է անհատական թեստավորման նմուշները միասին՝ ամբողջ գործընթացը արագացնելու համար:

Զեկույցներում ասվում է, որ Ուհանում յուրաքանչյուր խմբաքանակներում օգտագործում են 5-10 նմուշի թեստեր , անհատական փորձարկումներ իրականացնում են միայն այն ժամանակ, երբ խմբաքանակում դրական արդյունք է լինում։

Սա արդյունավետ միջոց է մեծ թվով մարդկանց թեստավորելու համար, այնտեղ որտեղ համավարակային մակարդակը ցածր է, և խմբաքանակները մեծամասամբ բացասական արդյունքներ կունենան:

Իշխանությունները նշում են, որ մինչ այժմ կատարված բոլոր թեստերի արդյունքներից ավելի քան 200-ը դրական ցուցանիշ են ունեցել:

Նույնիսկ այս խմբաքանակի թեստավորման դեպքում, վերամշակման կարողությունը պետք է զանգվածային մասշտաբի հասցնել:

Ընդհանուր առմամբ, ըստ Հուբեյի առողջապահական հանձնաժողովի կայքի տվյալների, 9 միլիոն փորձարկման նմուշներ վերցվել են մինչև մայիսի 24-ը` զանգվածային թեստավորման մեկնարկից 10 օր հետո:

Հանձնաժողովը նշում է, որ 6,57 միլիոնը ուղարկվել է վերամշակման:

Դա մեծ թիվ է, և թեև ինքնուրույն ստուգել հնարավոր չէ, բայց երևում է, որ Ուհանին հաջողվել է 10 օրվա ընթացքում իր բնակչության մեծ մասնին թեստավորել:

Այնուամենայնիվ,  քաղաքը պետք է ունենա որոշակի  մշակած ուղիներ, որոնց միջոցով ամբողջ բնակչությունը կթեստավորվի:

Աղբյուրը՝ bbc.com

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ