Ուհանում դեռևս կան կորոնավիրուսով վարակվածներ․ CNN-Azat TV
Աշխարհ
23:30 15/05/2020

Ուհանում դեռևս կան կորոնավիրուսով վարակվածներ․ CNN

Ամերիկյան CNN հեռուստաալիքը հայտնում է, որ Չինաստանի Ուհան քաղաքում, որը դարձել է COVID-19 համաճարակի տարածման աղբյուր, կորոնավիրուս է հայտնաբերվել ևս 11 մարդու մոտ, ովքեր չեն դիմել բժշկական օգնություն հիվանդության ախտանշանների բացակայության պատճառով։

Ուհան քաղաքի մի քանի շրջաններում վիրուսի թեստավորման ընթացքում հայտնաբերվել են կորոնավիրուսով վարակվածներ։ Մայիսի 13-ին Ուհանում թեստավորվել է 67 026 մարդ: Ընդհանուր առմամբ, մինչ այժմ հայտնաբերվել է կորոնավիրուսի 559 առանց ախտանշանի կրող, որոնք գտնվում են բժշկական հսկողության ներքո:

Ըստ Ուհանի առողջապահական հանձնաժողովի տվյալների՝ քաղաքում ամեն օր հայտնաբերվում են առանց ախտանշանների կորոնավիրուսային վարակի տասնյակ դեպքեր:

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ