fbpx
Աշխարհ

Ուկրաինային մարտական ինքնաթիռներ մատակարարելու հարցը ԵՄ երկրները պետք է առանձին որոշեն. Միշել

Ուկրաինային մարտական ինքնաթիռների մատակարարման հարցը պետք է որոշի ոչ թե ԵՄ-ն, այլ անդամ երկրներն ինքնուրույն ու առանձին, սակայն Բրյուսելը կարծում է, որ Կիևին ավելի շատ զենք է պետք։ Այդ մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը ԵՄ գագաթնաժողովի առաջին օրվա արդյունքներով երեկ կայացած մամուլի ասուլիսում։

«Օդանավերի մատակարարման հարցը որոշում է, որը պետք է կայացնեն անդամ երկրները, ուստի ես մտադիր չեմ իմ կարծիքն արտահայտել, բայց ընդհանուր առմամբ գաղտնիք չէ, որ մենք (ԵՄ Բրյուսելի կառույցները) կարծում ենք, որ Կիևին անհրաժեշտ է ավելի շատ աջակցություն և ավելի շատ ռազմական տեխնիկա»,- ասել է Միշելը։

«Դա անդամ երկրների իրավասությունն է, նրանք պետք է որոշեն, թե ինչ և որքան մատակարարել»,- ասել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

Եվրամիությունն իր առաջնահերթ խնդիրն է համարում Ուկրաինային տարեկան 1 մլն արկ մատակարարելը և նրա արդյունաբերության երկարաժամկետ ռազմականացումը։ Այդ նպատակների համար Բրյուսելը մտադիր է մինչև 2 մլրդ եվրո հատկացնել Խաղաղության եվրոպական հիմնադրամից և մոտ 500 մլն եվրո՝ իր բյուջեից։ Հավելյալ միջոցներ կհատկացվեն Խաղաղության եվրոպական հիմնադրամից ևս՝ փոխհատուցելու ԵՄ երկրներից սովորական սպառազինությունների՝ տանկեր, զրահատեխնիկա, հրետանի, հակաօդային պաշտպանության համակարգեր և անօդաչու սարքերի մատակարարումը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ