Աշխարհ

Ուկրաինան պայքարում է 2028 կամ 2030թթ․ օլիմպիական խաղերի անցկացման համար

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Ուկրաինայի իշխանությունները քննարկում են 2028 կամ 2030 թվականների օլիմպիական խաղերի անցկացման համար նախատեսված երկրների մրցույթին մասնակցելու հնարավորությունները:

«Նախագահի օգնական Անդրեյ Երմակը վստահություն է հայտնել, որ սա շատ լավ հնարավորություն կլիներ ցույց տալու, թե ինչպես է Ուկրաինան պատրաստվում է ներգրավվել օլիմպիական խաղերի անցկացման համար երկրների պայքարին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Այժմ Ուկրաինան փորձում է հնարավորություններ ստեղծել Օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախի՝ Կիև այցի համար:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ