fbpx
Աշխարհ

Ուկրանիայի ԱԳՆ ղեկավարը մեկնաբանել է Զելենսկու քաղաքականությունը՝ կապված Դոնբասի հետ

Դոնբասի վերաբերյալ «Զելենսկու բանաձևը» ենթադրում է տարածաշրջանում խաղաղության հաստատում կեսից մեկ տարվա ընթացքում: Այդ մասին, ինչպես հաղորդում է TACC-ը, հայտնել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Վադիմ Պրիստայկոն։

«Ընդամենը մենք ունեք կեսից մինչև մեկ տարի: Եվ «Զելենսկու բանաձևն» ավարտվում է արտահայտությամբ, որ մենք հինգ տարի չունենք բանակցությունները շարունակելու համար: Դա էլ հենց Զելենսկու պայմանական «բանաձևն է»,- ընդգծել է նա:

Նախարարի խոսքով՝ այն ներառում է այնպիսի կետեր, ինչպիսիք են «մեր բոլոր տղաների և աղջիկների» վերադարձը, ինչպես նաև «հաղորդագրություններով, ուղերձներով, խորհրդանշաններով մեր ժողովրդին հասնելու» փորձ, որն ապրում է ինքնահռչակ հանարապետությունների տարածքում: Բացի դրանից, «Զելենսկու բանաձևը» ենթադրում է անցում «նոր արմատական գործողությունների», եթե մոտ ժամանակներս չստացվի ավարտել պատերազմը: Պրիստայկոն հավելել է, որ Կիևը պատրաստում է միջոցների փաթեթ, որը կարող է հեշտացնել Դոնբասի բնակիչների կյանքը:

ԹԱՐՄ ԼՈւՐԵՐ

Վերեվ