fbpx
Աշխարհ

Ուկրաինայի ԱԳՆ-ն դատապարտել է ԼՂ-ում կայացած նախագահի ընտրությունները

Ուկրաինայի ԱԳՆ-ն դատապարտել է ԼՂ-ում այսօր՝ սեպտեմբերի 9-ին, կայացած նախագահի ընտրությունները:

Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

«Այսպես կոչված «նախագահական ընտրությունների» անցկացումը հակասում է միջազգային իրավական նորմերին ու սկզբունքներին, և դրանց արդյունքներն անվավեր են։ Ուկրաինան ևս մեկ անգամ վերահստատում է իր աջակցությունն Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում»,- ասված է Ուկրաինայի ԱԳՆ հայտարարության մեջ։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր՝ սեպտեմբերի 9-ին հրավիրված ԼՂ ԱԺ հատուկ նիստում նախագահ էր ընտրվել Սամվել Շահրամանյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ