fbpx
Հասարակություն

Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ ընկերությունը վերսկսում է թռիչքները ՀՀ

Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը գրառում է կատարել Facebook-ում: Դեսպանությունը հայտնում է, որ Ուկրաինայի միջազգային ավիաուղիները վերսկսում է թռիչքները Հայաստան:


«Օգոստոսի 12-ից վերացվել է օտարերկրացիների մուտքի արգելքը Հայաստան` 14-օրյա ինքնամեկուսացում անցնելու պայմանով (ինքնամեկուսացման ընթացքում կարելի է անցնել ՊՇՌ հետազոտություն և թեստի բացասական պատասխան ստանալու դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից):

«Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերությունը վերսկսում է թռիչքները Կիև-Երևան-Կիև երթուղիով ս․թ․օգոստոսի 17-ից:

Չվերթները նախատեսված են օգոստոսի 17-ին, 21-ին, 24-ին, 28-ին և 31-ին:


Ըստ ընկերության ներկայացուցչի, #COVID19-ի պատճառով չեղարկված թռիչքների տոմսերը կարող են փոխանակվել վերը նշված թռիչքների տոմսերով։

Այլ մանրամասնաերի համար կարող եք դիմել ավիաընկերությանը»,-ասվում է գրառման մեջ։

https://www.facebook.com/armembukraine/posts/585669452111280

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ