fbpx
Աշխարհ
20:00 10/09/2019

Ուկրաինայի ռադան օրենք ընդունեց նախագահի իմպիչմենթի ընթացակարգի մասին

Ուկրաինայի խորհրդարանը սեպտեմբերի 10-ի նիստում ընդունել է պետության ղեկավարի իմպիչմենթի ընթացակարգի մասին նախագահական օրենքը:Որոշումը պաշտպանել է 245 խորհրդարանական՝ անհրաժեշտ առնվազն 226-ի դեպքում: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ հայտարարել է, որ առաջին օրինագծերից մեկը, որն ինքը պետության ղեկավարի պաշտոնում կներկայացնի խորհրդարանին, կլինի իմպիչմենթի ընթացակարգի մասին օրենքը: Ռադան սեպտեմբերի 10-ին այդ օրինագիծն ընդունել է առաջին ընթերցմամբ: Մի շարք ընդդիմադիր խմբակցություններ հայտարարել են, որ խորհրդարանը չի կարող նույն օրը փաստաթուղթն ընդունել ամբողջությամբ, քանի որ պատգամավորներն իրավունք ունեն ուղղումներ առաջարկել:

«Ուկրաինայի Գերագույն ռադան կարող է իմպիչմենթի կարգով Ուկրաինայի նախագահին պաաշտոնից հեռացնել բացառապես նրա կողմից պետական դավաճանության կամ այլ հանցագործության կատարման դեպքում»,-ասված է օրենքի տեքստում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ