Ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում Ուկրաինայում շուրջ 3.3 հազար մարդ կարմրուկով է վարակվել, ինչը 6 տոկոսով պակաս է նախորդ շաբաթվա ցուցանիշից: Այս մասին հայտարարություն է տարածել այդ երկրի Առողջապահության նախարարության հասարակական առողջության կենտրոնը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ նախորդ շաբաթ այստեղ 3.5 հազար մարդ էր կարմրուկով վարակվել:
«2019 թվականի 4-րդ շաբաթվա տվյալներով՝ 3279 մարդ կարմրուկով է վարակվել: Նրանցից 1350-ը մեծահասակներ են, 1929-ը՝ երեխաներ: Սա նախորդ շաբաթվա համեմատ 6 տոկոսով քիչ է»,- ասված է հաղորդագրության մեջ:
Աղբյուրը նաև հայտնում է, որ 2018 թվականի դեկտեմբերի 28-ից 2019թ. հունվարի 25-ն Ուկրաինայում կարմրուկով հիվանդացածների թիվը հասել է 11.7 հազարի:

