fbpx
Աշխարհ

Ուկրաինայում «լեզվական խայտառակ օրենքը» որևէ մեկին պետք չէ, բացի ծայրահեղ ազգայնամոլներից. Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն ուղղված Լվովի վարչակազմի պատգամավորների պահանջը: Ըստ այդ պահանջի նրանք պետք է դադարեն օգտվել ռուսերենից:

«Ամենածիծաղելին այն է, որ նրանք արթնացան ընտրություններից հետո: Թեև դա միշտ էլ այդպես է պատահում «անխելք աղջիկների» հետ: Այն մարդու օգտին, որը կյանքում, աշխատանքում, նախընտրական քայլերում խոսել է ռուսերեն, քվեարկել է Ուկրաինայի 13.5 միլիոն քաղաքացի»,- գրել է Զախարովան Facebook-ի իր էջում:

Մարիա Զախարովան նշել է, որ ժողովրդի կողմից նման աջակցությունը ենթադրում է, որ Ուկրաինայում «լեզվական խայտառակ օրենքը» որևէ մեկին պետք չէ, բացի ծայրահեղ ազգայնամոլներից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ