fbpx
Աշխարհ

Ուկրաինայում տղամարդը քարեր է նետել Ուհանից ժամանած ավտբուսի ուղղությամբ

Ձերբակալվել է տղամարդը, որը քարեր էր նետել Ուկրաինայի Պոլտավայի շրջանի Նովիե Սանժարի գյուղում տեղի ունեցած բողոքի ակցիաներ ժամանակ: Այս մասին հայտնել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը։

«Այո, գտել և բերման են ենթարկել»,- ասել է նախարարը՝ պատասխանելով լրագրողների հարցին։

Նա նաև հավելել է, որ ավտոբուսներում ոչ ոք ֆիզիկապես չի տուժել, միայն սթրես է եղել տեղի ունեցածից:

Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին Ուհանից տարհանված ուկրաինացիներով ինքնաթիռը վայրէջք էր կատարել Խարկովում: Նշվում էր, որ օդանավում գտնվողներն առողջ են, կորոնավիրուսի ախտանիշներ չկան: Ներքին գործերի նախարարությունը հաստատել էր, որ ուկրաինացիներին կտեղակայեն Պոլտավայի շրջանում գտնվող Ազգային գվարդիայի բժշկական կենտրոնում: Այս կապակցությամբ Պոլտավայի շրջանում բողոքի ցույցեր սկսվեցին՝ Ուհանից ժամանած ուկրաինացիներին այնտեղ տեղակայելու դեմ:

Երեկոյան տարհանված ուկրաինացիներով ավտոբուսները, ոստիկանության ուղեկցությամբ, ժամանեցին Նովիե Սանժարի գյուղ: Ավտոբուսները քարկոծվել են տեղացիների կողմից: Նրանք նաև խարույկ էին վառել և փորձել էին շրջափակել դեպի առողջարան տանող ճանապարհը: Ավտոբուսների վրա, տարաներ, ձողերը և այլ իրեր են նետել: Ոստիկանությունը միջանցք է կազմակերպել և փորձել էր հետ մղել մարդկանց:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ