Գիտություն

Ultima Thule աստերոիդը ամենևին էլ նման չէ ձնեմարդի

Ultima Thule աստերոիդը այդքան էլ ձնեմարդի տեսք չունի: Վերջին լուսանկարները, որոնք ստացվել են ՆԱՍԱ-ի «Նոր Հորիզոններ» տիեզերակայանից ցույց են տալիս, որ հեռավոր մարմինը իրականում ավելի հարթ է, քան գիտնականներն էին կարծում:

«Մենք սկզբում այլ պատկերացումներ ունեինք այդ մարմնի մասին, հիմնված այն սահմանափակ նկարների վրա, որոնք ստացել էինք, բայց ավելի շատ տեղեկություններ ստանալով, մեր պատկերացումները փոխվեցին», – նշել է Ալան Սթերնը:

«Իրականությանը մոտ կլինի, եթե ասենք, որ այն ավելի շատ նման է նրբաբլիթի շերտերի, – ավելացրել է Սթերնը,- բայց ամենակարևորն այն է, թե ինչպես կարող էր նման մարմին ձևավորվել: Մենք երբեք չենք տեսել արևի շուրջը պտտվող այդպիսի առարկա»:

Չնայած սրանք վերջին նկարներն էին, որ «Նոր Հորիզոնները» ուղարկում է Ultima Thule-ից, կան դեռ շատ նկարներ որը տիեզերանավն արել է իր ամբողջ ճամփորդության ընթացքում, որոնք ուղարկելու համար դեռ 20 ամիս կպահանջվի:

«Ամեն դեպքում, Ultima Thule-ը «Նոր Հորիզոնների» վերջին նպատակակետը չէ, այն դեռ իրեն «շատ լավ է զգում» և ունի բավականաչափ վառելիք այլ հեռավոր մարմիններին մոտենալու համար», – նշել է Սթերնը:

 

Աղբյուրը՝ Space.com

Թարգմանությունը՝ Azat TV

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ