Diario Sport-ի հաղորդմամբ «Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել «Յուվենտուսի» հարձակվող Ալվարո Մորատան և «Այաքսի» ձախ պաշտպան Նիկոլաս Տալյաֆիկոն։
Գործարքներն ընթացքի մեջ են։
Մորատայի տեղափոխությունը «Բարսայի» մարզիչ Չավիի գլխավոր ցանկությունն է․ այն ուժեղացել է այն բանից հետո, երբ Անսու Ֆատին լուրջ վնասվածք է ստացել:
Սակայն «Յուվենտուսը» և անձամբ մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին ցանկանում են թիմում պահել Ալվարոյին։