fbpx
Սպորտ

Ումտիտին կարող է դառնալ Մխիթարյանի թիմակիցը

Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Սամուել Ումտիտին կարող է ձմռանը տեղափոխվել Հենրիխ Մխիթարյանի «Ռոմա»։

Այս մասին տեղեկանում ենք El Nacional-ից։

Նշվում է, որ հռոմեական ակումբի ղեկավարությունը մտադիր է այս տրանսֆերային պատուհանի ընթացքում նոր ֆուտբոլիստներով համալրել թիմը։

Ըստ աղբյուրի, եթե Ումտիտին տեղափոխվի, ապա դա կլինի վարձակալական հիմունքներով։

Նշվում է նաև, որ ֆրանսիացին էլ առանձնապես դեմ չի լինի տեղափոխությանը, քանի որ նա չի մտնում Չավիի ծրագրերի մեջ ու գրեթե չի ստանում խաղաժամանակ։

Հավելենք, որ Ումտիտիի պայմանագիրը «Բարսայի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականը։ Transfermarkt-ում նրա տրանսֆերային արժեքը գնահատված է 2 միլիոն եվրո։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ