fbpx
Սպորտ

Անցած ամիսներին մենք Արսեն Ջուլֆալակյանի հետ ունեցել ենք զրո քննարկում. ԿԳՄՍ նախարար

Այսօր` սեպտեմբերի 16-ին, ԿԳՄՍ նախարարաը կայացած ասուլիսի ժամանակ` խոսելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի՝ իր հետ ունեցած անհամաձայնությունների պատճառով մանդատը վայր դնելու որոշման մասին ասաց` ասեմ, որ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի մանդատը վայր դնելու հետ կապված գործընթացը չի ավարտվել, և ես այս պահին զերծ կմնամ այդ հարցին անդրադառնալուց, գուցե, դրան կանդրադառնամ հաջորդող օրերին։

«Ուզում եմ արձանագրել, որ անցած ամիսներին մենք Արսեն Ջուլֆալակյանի հետ ունեցել ենք զրո քննարկում: Արսեն Ջուլֆալակյանը կարող էր այդ հարցերը բարձրացնել, և մենք, հնարավոր է, որ կոնկրետ քննադատության մի մասն ընդունեինք և շտկումներ անեինք, մի մասի հետ կապված էլ բացատրեինք, որ իր ընկալումներում և իր, այսպես ասած, դիրքորոշումներով առկա փաստերը չեն համապատասխանում իրականությանը: Մենք նման քննարկում չենք ունեցել, այդ հարցերը չեն բարձրացվել ինձ հետ քննարկումներում»,- ասել է Հարությունյանը՝ նշելով, որ խմբակցությունում ունեցել է հանդիպում մոտավորապես 1 կամ 1,5 ամիս առաջ, և այդ հարցերը չեն բարձրացվել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ