fbpx
Քաղաքականություն

«Ունեմ իրավունք, քեզ դիմելու ընկերով կամ Նիկոլով», – Վահրամ Թոքմաջյան

Պատմաբան Վահրամ Թոքմաջյանն իր Ֆեյսբուքյան էջում գրում է.

«Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան ջան, ընկեր, թույլ տուր քեզ զգուշացնել: Կներես, որ անունդ էսքան երկար է: Ֆեյսբուքն է մեղավոր: Ունեմ իրավունք, քեզ դիմելու ընկերով կամ Նիկոլով: Երբ դու գաղութում էիր ու պատգամավորի թեկնածու էիր առաջադրվում, քո ձայները ես եմ պահել, իմ ընկեր Արմանն է պահել: Ջհանդամ, թե էդ օրը, ինձ ձերբակալման սանկցիա չեն տվել:

Մյուս կողմից, ընդունիր հորդոր որպես Աշոտի ու Մարիամի ուսուցիչ: Մի մսխիր այն, ինչ քեզ տվել են: Բարեկամ, հեղափոխական, մեր օրերի Բեննիտո՝ ինչպես քեզ հաճո կլինի, խոսք արտաբերի, ծրագրային ու գաղափարական խոսք: Դու այլևս ընդդիմադիր չես:

Դու ակներև իշխանություն ես, որը խորքային պատասխանատու է իր հանրույթի համար:
Գիտե՞ս, երթդ իմաստավորված կլիներ, եթե ես որոշեի 24 րոպեով զավթել Կառավարությունը ու դու իմ հրաժարականը պահանջեիր: Բայց դա չեղավ:

Մի մսխիր եղբայր: Գիտեմ, պարտք մնալ չես սիրում, բայց արդ հեռավոր՝ դու հիշիր դրվագ:
Լավ եղիր: Լինելու եմ քո դաժանագույն քննադատը: Լրջացիր բարեկամս: Դու հետայսու, «Օրագիր» թերթի խմբագիրը չես, որ Բաղդասարովի ֆոնին, ինչ ուզես խոսես: Դու՛, ՀՀ վարչապետն ես: Մի՛ արժեզրկիր քաղաքական մշակույթը:

Հ. Գ. ես երբեք կանոններ չեմ սիրել, ուստի ինձ ներեք կետադրության համար»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ