«Աթլետիկոյի» նախագահ Էնրիկե Սերեսոն խոսել է թիմի դարպասապահ Յան Օբլակի մասին շրջանառվող լուրերի մասին, որ Օբլակի ծառայություններով հետաքրքրված է «Չելսին»:
Նախագահը հայտնել է, որ Օբլակը աշխարհի լավագույն դարպասապահն է:
«Զարմանալի չէ, որ նրա ծառայություններով հետաքրքրվում են Եվրոպայի առաջատար թիմերը: Այնուամենայնիվ, Օբլակը մեզ հետ ունի պայմանագիր, ահա և վերջ»,-ասել է Սերեսոն:
Այս մասին տեղեկացնում է Marca-ն: