Քաղաքականություն

UNICEF-ի ներկայացուցիչը հեռացավ Հայաստանից

Հայաստանում UNICEF-ի ներկայացուցիչ Մարին Քլարկ-Հաթինգը հեռացել է Հայաստանից։

Այս մասին հայտնել են UNICEF-ի հայաստանյան ներկայացուցչությունից։

Գրասենյակում այս պահին սպասում են ժամանակավոր պաշտոնակատարին։

Հիշեցնենք, որ ավելի Հաթինգի վերաբերյալ լուրեր էին շրջանառվում, թե նա հետախություն է իրականացնում Մեծ Բրիտանիայի ու Ադրբեջանի համար։ Հետագայում ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանեց, որ Հաթինգի գործունեության դադարեցման որոշումը կայացվել է՝ UNICEF-ի ներկայացուցչի թերացումների ու ոչ համագործակցային աշխատելաոճի պատճառով։

Ավելի ուշ Հաթինգին ուղղված՝ հետախուզություն անելու մասով մեղադրանքների վերաբերյալ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակն ասաց, որ լիովին պաշտպանում է Հաթինգին ու նշված մեղադրանքներն անհիմն են։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ