fbpx
Սպորտ

Ուորիորզը կրկին կպայքարի չեմպիոնության համար

«Գոլդեն Սթեյթ Ուորիորզի» խաղարկող Ստեֆեն Կարին հայտնել է, որ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության նոր մրցաշրջանում իր թիմը կրկին պայքարելու է չեմպիոնության համար։

«Անընդհատ խոսակցություններ եմ լսում, որ «Ուորիոզն» այլևս չեմպիոնության հավակնորդ չէ։ Դա ինչ-որ տեղ ինձ դուր է գալիս։ Եղել են մարդիկ, որոնք ասել են, թե մենք երբեք չեմպիոն չենք դառնա։ Այդ մասին լսել եմ մի քանի անգամ։

Մեր թիմին և անձամբ ինձ հավելյալ մոտիվացիա պետք չէ։ Նախորդ մրցաշրջանում մենք ռիսկի չէինք դիմում, որովհետև չեմպիոն էինք և մեզ հետապնդում էին։ Նոր մրցաշրջանում մենք ենք լինելու որսորդի դերում»,- ասել է Կարին։

Նշենք, որ NBA-ի նախորդ խաղարկության եզրափակիչ շարքում «Գոլդեն Սթեյթ Ուորիորզը» պարտվեց «Տորոնտո Ռեպտորսին», որի համար սա առաջին չեմպիոնությունն էր լիգայում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ