Քաղաքականություն

Ու՞ր էր գլխավոր հրամանատարը իր թիմով ամբողջ պատերազմի ընթացքում. Վահրամ Մարտիրոսյան

Վահրամ Մարտիրոսյան գրառում է կատարել Facebook-ում, որում ասվում է.

«Ամեն օր իշխանական պրոպագանդան չի դադարում հատակ իջնելու նոր ռեկորդներ սահմանել։ Սկսել են ակտիվ պնդել, թե արցախցիները չեն կռվել, փախել են, իրենց մեքենաները չեն տրամադրել բանակին, եկել են Երևան ու չեն վերադարձել, իրենք իրենց տները ու գյուղերը չեն պահել։ Առաջին հայացքից ամեն ինչը համապատասխանում է իրականությանը, բայց կա մեկ հատ մեծ ԲԱՅՑ! Եթե հարձակումը լիներ օրինակ Տաուշի կամ ուղիղ Երևանի վրա՝ արդյո՞ք նույն պատկերը չէր լինելու։ Համոզված եմ բնակչության պահելաձևը, նույն կազմակերպչական պայմաններում, լրիվ նույնն էր լինելու։
Պատերազմը դա միայն մարտական գործողությունները չեն, պատերազմը դա մի մեծ հասկացություն է, կարելի է ասել առանձին գիտություն է։ Իսկ մարտական գործողությունները պատերազմ հասկացության ընդամենը մեկ կոմպոնենտն են։ Պատերազմում գլխավոր հրամանատարի դերը կայանում է նաև նրանում, որ կարողանա ճիշտ աշխատել և այնպես մոտիվացնել, որ հասարակությունը ինքնակամ պատրաստ լինի զրկանքների և զոհաբերության հանուն իր հայրենիքի։
Իսկ հիմա հարց, ու՞ր էին գլխավոր հրամանատարը իր թիմով ամբողջ պատերազմի ընթացքում։ Իրենք թաքնվել էին, իսկ Արծրունի միջոցով իրականացվում էր փնթի ու կեղծ պրոպագանդա։ Եվ անդյունքում եղան այն ամոթալի երևույթները, որի մասին կոնտեքստից կտրած և առանց պատճառահետևանքային կապի անալիզի պնդում են իշխանական շրջանակները։ Ցավում եմ, որ կա Հայի տեսակ, որոնք իրենց այսօրվա քաղաքական շահերից ելնելով պատրաստ են ծախել իրենց արցախցի քույրերին և եղբայրներին։ Բա ուրիշ ժամանակ ասում էին “Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է”։ Հիմա՞ պարզվեց, որ կա մի ուրիշ տեսակի ժողովուրդ, որը մերը չի ու շատ վատն է։
Արցախցին չի լքել իր տունը, դա մենք ենք լքել մեր տունը։ Արցախցու օջախը մեր օջախն է։»։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ