fbpx
Քաղաքականություն

Ու՞ր պիտի փախչեն, երկրագունդը փոքր է. Նիկոլ Փաշինյանը՝ Միհրան Պողոսյանի դեպքի մասին

Ապրիլի 26-ին ԱԱԾ սահմանապահների վարչություն այցելած վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Միհրան Պողոսյանի՝ Ռուսաստանից ապաստան խնդրելու դեպքին, նաև այն փաստին, որ ՀՀ նախկին պաշտպանության նախարարը ևս Ռուսաստանում է, այնտեղի քաղաքացիություն ունի, ասաց.

«Պողոսյանը պատգամավորի կարգավիճակն օգտագործեց և տեսադաշտից կորավ: Քանի դեռ պատգամավորական անձեռնմխելիությունից նա զրկված չէր, որևէ մեկը նրա նկատմամբ որևէ լծակ չուներ: Եթե նրան պատգամավորական անձեռնմխելիության պայմաններում ձերբակալեին, հիմա բոլորդ պիտի ասեիք՝ բա ու՞ր մնաց օրենքը, օրինականությունը, օրենքի գերակայությունը: Բայց ու՞ր պիտի փախչեն, երկրագունդը փոքր է»:

Այն հարցին, թե արդյո՞ք վարչապետն անվտանգության խնդիր չի տեսնում այն առումով, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարարը Ռուսաստանում է ապրում, Փաշինյանը պատասխանեց.

«Նա նաև ՌԴ քաղաքացի է, մենք այդ իրավիճակի հետ պետք է հաշվի նստենք: Մենք այսօր իրավիճակ ունենք, երբ օտարերկրյա պետությունը մեր քաղաքացուն հանցագործության մեջ մեղադրում է, բայց մենք մեր օրենսդրության բերումով չենք կարող այդ քաղաքացուն արտահանձնել: Ես չեմ ուզում այդտեղ այլ ենթատեքստեր տեսնել: Չեմ ուզում շատ փակագծեր բացել, բայց մենք գիտենք՝ բացահայտ կերպով հանցագործ մարդ կա ՀՀ-ում, որն օտարերկրյա պետության կողմից հետախուզվում է, ակնկալվում է, որ մենք պետք է հանձնենք, բայց մենք այդ մարդուն չենք կարողանում հանձնել միայն այն բանի բերումով, որ ինքն ունի ՀՀ քաղաքացու անձնագիր»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ