fbpx
Եվրահանգրվան

ԵՄ-ի գագաթաժողովը թեկնածուի կարգավիճակ կտա Ուկրաինային և Մոլդովային․ Միշել

Եվրամիության անդամ պետությունների գագաթաժողովը հինգշաբթի ԵՄ-ին անդամակցության թեկնածուի կարգավիճակ կտա Ուկրաինային և Մոլդովային։ Այս մասին հայտնել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։

«Ես վստահ եմ, որ այսօր մենք թեկնածուի կարգավիճակ կտանք Ուկրաինային և Մոլդովային»,- ասել է նա լրագրողներին, նրա ելույթը հեռարձակվել է Եվրահանձնաժողովի կայքում։

Նշենք նաև, որ այսօր Բրյուսելում մեկնարկում է Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարների երկօրյա գագաթաժողովը, որտեղ էլ քննարկվելու է ոչ միայն Ուկրաինային և Մոլդովային ԵՄ-ին անդամակցելու թեկնածուի կարգավիճակ տալը, այլ նաև ռուսական ագրեսիան։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ